
Նիկոլ Փաշինյանն արդեն դուրս է գրվել «Նաիրի» բժշկական կենտրոնից: Այդ մասին գրել է ինքը պատգամավորը ֆեյսբուքյան իր էջում` ավելացնելով. «Մի քանի օր տնային պայմաններում ապաքինվելուց հետո՝ հույս ունեմ վերադառնալ լիարժեք աշխատանքային ռեժիմի:
Սիրելի՛ բարեկամներ. շնորհակալ եմ բարեմաղթանքների եւ զորակցության համար: Ներողություն եմ խնդրում, որ ի վիճակի չեղա պատասխանել բազմաթիվ նամակների եւ հեռախոսազանգերի:
Հատուկ շնորհակալություն «Նաիրի» բժշկական կենտրոնի բուժանձնակազմին:
Առո՛ղջ եղեք:)»: