Միջադեպ Արգիշտի Կիվիրյանի գործով դատական նիստի ժամանակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արգիրշտի Կիվիրյանի գործով Դատական քննության նիստին հրավիրված վկա ՃՈ աշխատակից Սարգիս Սարգսյանի և Կիվիրյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի միջև կարճատև վիճաբանություն տեղի ունեցավ:

Պաշտպան Սահակյանի հարցին, թե ինչպես է պատասխանող վկա Սարգսյանը ծանոթացել տուժող, Ոստիկանության աշխատակից Վահան Վրթանեսյանի հետ, վկան պատասխանեց, որ ծանոթացել են Կիվիրյանին բաժին տանելու ժամանակ, որին հետևեց պաշտպանի այն հարցը, թե ինչ հարաբերությունների մեջ են եղել վերջիններս. վկան պատասխանելու փոխարեն անընդմեջ նշում էր, որ չի հասկանում հարցի և նման հարց տալու իմաստը: Պաշտպանի հորդորներին, որ վկան պատասխանի հարցերին, վկան պատասխանեց, որ չգոռան իր վրա, իսկ պաշտպան Վարոսյանն ասաց, որ իրենք չեն գոռում և խնդրում են պատասխանել բոլոր հնչեցված հարցերին:

Մեղադրող կողմի այն  հարցին պատասխանել, թե արդյոք Կիվիրյանը ագրեսիվ է իրեն պահել, պաշտպանող կողմը առարկեց և խնդրեց դատարանին հանել հարցը, քանի որ այն իր մեջ նաև պատասխան է պարունակում: Իսկ սրան ի պատասխան` Արգիշտի Կիվիրյանը դիմեց դատախազ Երիցյանին` ասելով. «Լավ չեք սովորացրել դասերը, պարո’ն դատախազ: Մայմունություն եք անում»:

 




Լրահոս