Armenian text to speach

«Քանի մենք մերոնցով ենք, ասեմ…»․ ՔՊ-ական պատգամավորը նախարար Սանոսյանին անհարմար դրության մեջ է գցել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը, որը նախկինում հարբած վիճակում մեքենա վարելու պատճառով զրկվել էր վարորդական իրավունքից, երեկ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ անհարմար դրության մեջ է դրել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին:

Երեկ հրավիրված նիստի օրակարգում բյուջեի քննարկումն էր, որի ժամանակ Նարեկ Ղահրամանյանը, անտեղյակ լինելով, որ նիստը հեռարձակվում է ուղիղ եթերով, հարց է բարձրացնում.

«Ես եկել եմ այն եզրահանգմանը, որ պետությունն ավել փող ունի և ուղղակի փող է ծախսում ՝ աշխատատեղ ապահովելու… փակ քննարկում ա, քանի մենք մերոնցով ենք, ասեմ…, որովհետև ամենաուշը երկու ամիս հետո ասֆալտը գոյություն չունի»։

Այս իրավիճակից հետո Գնել Սանոսյանն անակնկալի գալով՝ ապշած հայացքով նայում է Բաբկեն Թունյանին:

Այսինքն՝ մեր աչքերի առաջ «համերաշխ» ՔՊ-ականները, փակ նիստերի և  քննարկումների ժամանակ ընդհանրապես այն չեն, ինչ ցույց են տալիս:

ArmLur.am-ը հաճախ է անդրադառնում ՔՊ-ի փակ նիստերի ժամանակ տեղի ունեցած վեճերին, որոնց արդյունքը տեսնում ենք նմանատիպ քննարկումների ժամանակ:

Էմմա Միքայելյան




Լրահոս