Հայաստանի «Եվրատեսիլ 2022»-ի պատվիրակ, երգչուհի Ռոզա Լինը ինստագրամյան իր էջի «սթորի» բաժնում Արցախի շրջափակման մասին գրառում է կատարել։
«2022 թվականի դեկտեմբերի 12-ից Լեռնային Ղարաբաղում ծանր հումանիտար ճգնաժամ է ծավալվել՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով։ Լաչինի միջանցքը՝ Լեռնային Ղարաբաղը Հայաստանին և ողջ աշխարհին կապող փրկօղակն է։ 30.000 երեխա, 20.000 ծեր, 9000 հաշմանդամություն ունեցող անձ և 2000 հղի կին օգնություն են խնդրում, բայց աշխարհը լռում է։ Սովից մահացող մարդկանց սրտաճմլիկ իրականությունը մարդասիրական աղետ է, որը պահանջում է անհապաղ գործողություններ: Մենք կոչ ենք անում ՄԱԿ-ին և քաղաքակիրթ աշխարին։ Բաց միջանցք!»,-գրել է նա։
Նշենք, որ երգչուհին մշտապես անդրադառնում է Արցախի շրջափակմանն ու ամիսներ առաջ բեմ էր դուրս եկել «Դադարեցրեք շրջափակումը» և «Արցախ» գրություններով բաճկոնով: Ռոզա Լինը փորձում է միջազգային հանրության ուշադրությունը սևեռել Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակմանը:
Ինեսա Սուքիասյան