Ծնողները ոստիկանապետին մինչև օգոստոսի 10-ը ժամանակ են տվել՝ հանդիպելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ 9 ժամ Բաղրամյան պողոտան փակ պահելուց հետո անհետ կորած զինծառայողների ծնողները բացեցին ճանապարհը: ՆԳՆ ոստիկանապետի տեղակալ Վարդան Վարդանյանի հետ զրույցից հետո համաձայնության են եկել. կսպասեն մինչև Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի վերադարձը, որից հետո ծնողների հետ հանդիպում կկազմակերպվի:

Ծնողները հստակ պահանջ են ներկայացրել հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ, սակայն ՆԳՆ-ից նրանց տեղեկացրել են, որ ինչ էլ անեն, միևնույնն է, չեն հանդիպի Նիկոլ Փաշինյանի հետ:

Ծնողները, վրդովվելով այս իրավիճակից, ժամանակ են սահմանել՝  հանդիպում կազմակերպելու համար: Մինչ նախարարի վերադարձը՝ օգոստոսի 10-ը, պետք է կապ հաստատեն ծնողների հետ և հանդիպում կազմակերպեն:

Ծնողներից մեկը ArmLur.am-ի հետ զրույցում ասաց, որ եթե կրկին հանդիպում չկազմակերպվի՝ նրանք կգնան կոպիտ քայլերի և միայն փողոց փակելով չեն սահմանափակվի: Նշենք, որ նրանք պահանջում են հանդիպում նաև ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի և Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանի հետ:

Էմմա Միքայելյան




Լրահոս