ԱԺ նախագահի պաշտոնը թափուր մնալուց հետո երկօրյա ժամկետում նոր նախագահ կընտրվի. Արցախի ԱԺ-ն այսօր արտահերթ նիստեր կհրավիրի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով՝ Արցախի ԱԺ-ն այսօր 2 արտահերթ նիստ է հրավիրելու՝ մեկը ժամը 15:00-ին, հաջորդը՝ 16:00-ին: Տեղեկացանք, որ առաջին նիստի ժամանակ Արցախի ԱԺ-ն հայտարարության նախագիծ է ընդունելու՝ Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամային իրավիճակով պայմանավորված. հայտարարությամբ Արցախի ԱԺ-ն դիմելու է ՄԱԿ անդամ երկրների խորհրդարաններին:

Երկրորդ նիստի ընթացքում արդեն քննարկվելու է ««Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերը:

Ի դեպ՝ երկրորդ նախագծով առաջարկվում է փոփոխություններ կատարել Արցախի ԱԺ նախագահի ընտրության ընթացակարգում: Ըստ գործող կարգավորումների՝ Ազգային ժողովի նախագահի թեկնածուներն առաջադրվում են Ազգային ժողովի նախագահի պաշտոնը թափուր մնալուց հետո՝ տասնօրյա ժամկետում, առաջարկվում է սահմանել երկօրյա ժամկետ:

Հիշեցնենք, որ երեկվանից մամուլում լուրեր են շրջանառվում, որ Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն առաջիկայում հրաժարական է ներկայացնելու, պատճառը ArmLur.am-ի տեղեկություներով՝ առողջական խնդիրներն են:

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս