
ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն հրաժարվել է բանակցել «Ալ-Հիլալի» ներկայացուցիչների հետ, հայտնում է L’Equipe-ը։
Ըստ աղբյուրի՝ սաուդյան ակումբը 300 միլիոն եվրոյի առաջարկ է արել ՊՍԺ-ին՝ փորձելով ձեռք բերել հարձակվողին։ Սակայն ֆրանսիացի ֆուտբոլիստի ներկայացուցիչները հրաժարվել են սաուդյան ակումբի ներկայացուցիչների հետ բանակցություններից։
Ըստ Մբապեի ներկայացուցիչների, 24-ամյա ֆուտբոլիստը երբեք չի մտածել «Ալ Հիլալ» տեղափոխվելու մասին:
Մինչ այդ հաղորդվում էր, որ սաուդյան ակումբը պատրաստ է Մբապեին 700 միլիոն եվրո առաջարկել և հաջորդ ամառ երաշխավորել նրա անվճար տրանսֆերը «Ռեալ»։