
«Չեմ ուզում թաքցնել, շատ դառը տպավորությունով եմ վերադարձել Դեղձուտի դպրոցից: Ես երկրորդ անգամ եմ այցելում և այդ նախագծի ճակատագրից շատ բան է կախված, թե ինչ հետևություններ կանենք:
Կներեք, միլիարդներ ենք ծախսում, մենք այդ միլիարդները ծախսում ենք երեխաների համար, ուզում եմ հիշեցնել՝ մենք այդ միլիարդը չենք ծախսում շինարարի համար, չենք ծախսում աթոռ արտադրողի համար, ծախսում ենք երեխաների համար, և եթե որևէ մեկը այս նպատակից շեղվեց, արձագանքը լինելու է ահավոր կոպիտ, ես ուզում եմ էս գլխից այս պայմանը ունենանք»,- կառավարության հերթական նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ դպրոցի վերաբերյալ ահազանգը ստացել է երեխաներից: