ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վերջին 20 տարում Իջևանի մեր տնից ինչքան բան ենք թափել, որ այսօր կարող էինք վաճառել ու եկամուտ ստանալ, բայց 06-ի կուզովն անձեռնմխելի է․ Փաշինյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության այսօրվա՝ հուլիսի 27-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵՄ-ից 32 մլն դրամաշնորհի հատկացման հարցի քննարկման ժամանակ կրկին հիշեց Հայաստանով սփռված 06-ի, ԶԻԼ-ի, ՈՒԱԶ-ի «կուզովների» պատմությունը։

«Ուր գնում ես՝ 66, 134 ԶԻԼ… կներեք, դա մեր բոլորի մասին է, հիմա մեր գյուղի տանն էլ, ենթադրում եմ, որ խորդանոցների դռները բացեմ, 06-անման ահագին բան կգտնեմ։ Մյուս կողմից՝ բազմաթիվ արժեք ներկայացնող նյութեր լցվում են աղբը, օրինակ, Հայաստանում այսօր բազմաթիվ մոդայիկ սրճարաններ կան, վերջերս մի դեպքի եմ ականատես եղել, ներդրողին հարցրել եմ՝ որտեղի՞ց եք գտել այս ամեն ինչը, ասաց՝ «մի մասը գյուղական աղբավայրերից ենք գտել»։

Հիմա, որ սրճարանում տեսա, հասկացա, որ վերջին 20 տարում Իջևանի մեր տնից ինչքան բան ենք թափել, որ այսօր կարող էինք վաճառել ու եկամուտ ստանալ, բայց 06-ի կուզովն անձեռնմխելի է»,- նշեց վարչապետը։




Լրահոս