ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանը՝ «Թոխմախի Մհերը», Ավանի դատարանում է․ ինչ է կատարվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանը՝ բոլորին հայտնի «Թոխմախի Մհերը», այսօր ներկայացել էր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայր: Նրա գործն արդեն երկու է տարի է ինչ քննվում է Ավանի նստավայրում, իսկ գործը քննում է դատավոր Վահագն Մելիքյանը: Նկատենք, որ Մհեր Սեդրակյանից բացի մեղադրյալի աթոռի են հայտնվել նաեւ 5 անձ`Լևոն Քոչինյանը, Հրաչյա Այվազյանը, Սվետլանա Պետիկի Ասլանյանը, Կառլեն Ռազմիկի Գևորգյանը, Վահան Գևորգի Գևորգյանը:

Իսկ ինչի մեջ են մեղադրում ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանին: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 1999-2008թ.թ. հանդիսանալով պաշտոնատար անձ՝ Երևան քաղաքի Էրեբունի համայնքի ղեկավար, շահադիտական և անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, 2004թ. ընթացքում համայնքի ավագանու անդամների օժանդակությամբ, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության և Էրեբունի համայնքի շահերին հակառակ, ինչի հետևանքով համայնքի իրավունքներին ու օրինական շահերին պատճառվել է էական վնաս, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։ Գործը գտնվում է դատաքննության փուլում, նկատենք, որ ապացույցների հետազոտման փուլն էր եւ կողմերը չցանկացան, որպեսզի լրատվամիջոցները տեսանկարահանեն դատական նիստը:

Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս