Հայաստանում արտահանման աճի տեմպը կտրուկ դանդաղել է. մտահոգիչ տվյալներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով՝ Հայաստանում արտահանման աճի տեմպը կտրուկ դանդաղել է, ինչը մտահոգությունների տեղիք է տալիս:

ԿԱՐԵՎՈՐ 1։ 2023թ. հունիսին արտահանման աճն էապես դանդաղել է՝ հասնելով 2.5%-ի, ինչը նախորդ ամիսների բարձր աճերի համեմատ գրեթե զրոյական ցուցանիշ է։ Աճի տեմպի դանդաղումը կազմել է շուրջ 62.5 տոկոսային կետ, այն դեպքում, երբ նախորդ տարվա հունիսին աճի արագացումը կազմել էր 35.9 տոկոսային կետ։

ԿԱՐԵՎՈՐ 2։ Աճի դանդաղումը գերազանցում է բազայի էֆեկտի չափը, ինչը մտահոգիչ է, քանի որ ստացվում է, որ աճի դանդաղումը պայմանավորված է ոչ միայն այդ գործոնով, այլ կան նաև ուրիշ՝ արտահանման վրա բացասական ազդեցություն ունեցող գործոններ։ Արտահանման կուտակային՝ հունվար-հունիս ամիսների աճը նույնպես շարունակում է դանդաղել, սակայն դեռևս բարձր մակարդակում է մնում՝ կազմելով 72.8%։ Այնուամենայնիվ, այս միտումների պահպանման դեպքում կուտակային աճը ևս զգալիորեն կդանդաղի։




Լրահոս