
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով՝ նշանակվել է Տարածքային պաշտպանության և պահեստային ուժերի հրամանատար: Հրամանագրում, մասնավորապես, ասվում է.
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի՝ Սամվել Մինասյանին նշանակել Տարածքային պաշտպանության և պահեստային ուժերի հրամանատար»,- ասվում է հայտարարության մեջ: