ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թոշակառու մարդ եմ, հանգիստ ապրում եմ ՝վրաս շառ չանեն. ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանը պետությանը գույք չունի տալու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հակակոռուպցիոն դատարանում շարունակվում է նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի ու նրա ընտանիքի անդամների դեմ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության հայցադիմումի քննությունը՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով: Դատախազությունը Սեդրակյաններից պահանջում է բռնագանձել 23 անշարժ գույք կամ դրանց շուկայական արժեը, 1 ավտոմեքենա, 8 իրավաբանական անձում մասնակցության իրավունք և 10 մլրդ 40 մլն դրամ գումար:

Դատախազությունը ներկայացրել է Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Ազատամարտիկների պողոտայում գտնվող հողակտորի շուկայական արժեքի, Սասունցի Դավիթ փողոցում գտնվող 2 անշարժ գույքերի, Դավիթ-Բեկի փողոցում գտնվող 3 անշարժ գույքի, Գաջեգործների 1-ին փողոցում գտնվող անշարժ գույքի, Տիգրան Մեծի պողոտայի նրբանցքում գտնվող 6 անշարժ գույքերի, Գաջեգործների փողոցի անշարժ գույքի, Եկմալյան փողոցի 1/1-րդ շենքում գտնվող 6 տարածքների, Մ. Խորենացու փողոցում գտնվող անշարժ գույքի, Բագրատունյաց փողոցում գտնվող անշարժ գույքի, Կոտայքի մարզի Եղվարդ համայնքի Զովունի գյուղում գտնվող անշարժ գույքի բռնագանձման պահանջ:

Դատախազությունը պահանջում է բռնագանձել նաև 1 տրանսպոտրային միջոց, 8 իրավաբանական անձում մասնակցության և 180 մլն դրամի չափով փոխառության պահանջի իրավունք:

Դատախազության դիրքորոշումն այն է, որ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի իմաստով վերը թվարկված գույքերը պատկանում են Մհեր Սեդրակյանին: Երեք իրավաբանական անձում մասնակցությունները՝ սեփականության իրավունքով, Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Ազատամարտիկների պողոտայում գտնվող հողակտորն ուսումնասիրվող ժամանակահատվածում անհատույց փոխանցվել է այլ անձի, այսինքն, օրենքի իմաստով համարվում է Մ. Սեդրակյանին պատկանող գույք և ներկայացվել է գույքի շուկայական արժեքի բռնագանձման պահանջ:

Մյուս գույքերը ձեռք են բերվել Մհեր Սեդրակյանի որդու՝ Դավիթ Սեդրակյանի անվամբ: Մեկ իրավաբանական անձի բաժնեմասը և տրանսպորտային միջոցը ձեռք են բերվել Դավիթ Սեդրակյանի կնոջ անվամբ, իսկ փոխառությունը տրամադրվել է Մհեր Սեդրակյանի կնոջ կողմից: Դատախազությունը պնդում է, դրանց իրական շահառուն, այսինքն, ֆիզիկական անձը, որի անունից, օգտին կամ որի հաշվին իրականացվել է գործարքը (գործողությունը) Մհեր Սեդրակյանն է:
Առանձին գումարի մասով դատախազությունը պահանջել է Մհեր Սեդրակյանից բռնագանձել ավելի քան 8.6 մլրդ դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդի և բարեխիղճ երրորդ անձանց փոխանցված՝ օրինական եկամուտներով չհիմնավորվող դրամի հանրագումար:

Նշենք նաեւ, որ Մհեր Սեդրակյանը ՍԴ-ում վիճարկում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի սահմանադրականությունը:

Հիշեցնենք, որ Մհեր Սեդրակյանի դեմ քրեական գործ էր հարուցվել և մեղադրանք առաջադրվել՝ նախկին Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը):
Քննչական կոմիտեն հայտնել էր, որ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են Մհեր Սեդրակյանի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի մի շարք հանգամանքներ: Մասնավորապես՝ Մհեր Սեդրակյանը, 1999-2008թթ. զբաղեցնելով Երևանի Էրեբունի համայնքի ղեկավարի պաշտոնը, դիտավորությամբ չի կատարել իր ծառայողական պարտականությունները՝ վարչական պատասխանատվության միջոց չի կիրառել համայնքապատկան՝ Վարդավառի զբոսայգու տարածքում իր որդու և եղբոր կողմից ընդհանուր՝ 2782,55 քմ տարածքով շինությունների ինքնակամ կառուցապատում իրականացնելու համար՝ նպատակ ունենալով դրանք: Եվ այսպես ArmLur.am-ը այս եւ այլ հարցերի շուրջ դատարանում զրուցել է ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի՝ «Թոխմախի Մհերի»-ի հետ, թե ինչպես է նա ապացուցելու, որ ձեռք բերված գույքերը ապօրինի չեն եւ առհասարակ չի պատրասաստվում պետությանը իր գույքերից որեւէ մեկը տալ:

Մանրամասները՝ տեսանյութում։

Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս