
Ֆինլանդիայում անցկացվել է Եվրոպայի աթլետիկայի մինչև 23 տարեկանների առաջնությունը: Հայաստանից հանդես է եկել երկու մարզիկ:
Հեռացատկորդ Գոռ Բեգլարյանը հաջողությամբ հաղթահարել է որակավորման փուլը և մտել է եզրափակիչ: Ուժեղների պայքարում նա ցույց է տվել 7մ 21 սմ արդյունք և գրավել է ութերորդ տեղը:
Վազորդուհի Սոնա Ադամյանը 100մ վազքում չի կարողացել հաղթահարել որակավորման փուլը և դուրս է մնացել հետագա պայքարից: