
Վաղարշակ Քեյանը 4-րդ մեդալը ապահովեց բռնցքամարտի պատանեկան Եվրոպայի առաջնությունում։ Նա 1/4 եզրափակչում հաղթանակ է տարել և դուրս է եկել կիսաեզրափակիչ։
Մինչ այդ առնվազն բրոնզե մեդալներ էին ապահովել նաև Տիգրան Հովսեփյանը, Ալբերտ Հարությունյանը, Հայկ Ղահրամանյանը։ Ռուստամ Նամոյանը և Առնո Դարչինյանը պարտություն են կրել 1/4 եզրափակչում։
Հայաստանի ևս 6 մարզիկ կպայքարի կիսաեզրափակիչ դուրս գալու համար։