
Հունգարական Wizz Air ավիաընկերությունը հետաձգել է Երևան-Վիեննա չվերթը, ռուս զբոսաշրջիկների խումբը կեսօրից «Զվարթնոց» օդանավակայանում է մնացել։ Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Զվարթնոցի մամուլի քարտուղար Լուսինե Մողրովյանը․
«Նրանք ստացել են իրենց ուղեբեռը, տեղափոխվում են հյուրանոցներ»,- նշել է նա։
Երևանից Վիեննա չվերթին սպասում են հարյուրից ավելի ռուսաստանցիներ։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Մոսկվա-Երևան չվերթով Հայաստան ժամանած ավելի քան 100 ռուսաստանցիներ պետք է մեկնեին Վիեննա։