«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երեւանի ավագանու ընտրություններին հայտ ներկայացրած «Լուսավոր Հայաստան» կուսակցությունում նախընտրական շտաբի պետի պաշտոնում քննարկում են ԱԺ նախկին պատգամավոր Անի Սամսոնյանի թեկնածությունը։ Ցուցակը, հիշեցնենք, գլխավորելու է ավագանու «Լույս» դաշինքի ղեկավար Դավիթ Խաժակյանը, ով մշտապես ղեկավարել է կուսակցության նախընտրական շտաբները։ Սակայն Սամսոնյանը, մեր տեղեկություններով, չի ընդգրկվի նախընտրական ցուցակում, եթե անգամ նրա անունը գրվի էլ, ապա չի լինելու առաջին կինը։ Առհասարակ, ընտրական ցուցակում գերակշռելու են բիզնեսի եւ այլ ոլորտների անկուսակցական ներկայացուցիչներ։
Օրերս Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան քվեարկություն էր հայտարարել կարգախոսի ընտրության համար՝ ներկայացնելով երկու տարբերակ. «Առաջ, նոր շնչով» եւ «Միացի՛ր առաջարկներիս»։ Ընտրվել է առաջին տարբերակը, որը նման է 2017-ի համապետական ընտրություններին ՀՀԿ-ի «Առաջ, Հայաստան» կարգախոսին։ ՀՀԿ-ի հետ ասոցացվելու մտավախություն չունե՞ք․ Խաժակյանը պատասխանեց․ «Որ բարեւում ենք իրար, Րաֆֆիի հե՞տ ենք ասոցացվում»։
Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: