Հուլիսի 27-ին կայացան ՈՒԵՖԱ Եվրոպա Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի «Կալմար» (Շվեդիա) – «Փյունիկ» և «Ֆարուլ» (Ռումինիա) – «Ուրարտու» առաջին հանդիպումները: «Փյունիկը» նվազագույն առավելությամբ հաղթեց «Կալմարին»՝ 1:2 հաշվով, «Ուրարտուն» գոլառատ խաղում զիջեց «Ֆարուլին»՝ 2:3 հաշվով:
«Փյունիկը»-ից 55-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Լուկա Յուրիչիչը, իսկ 81-րդ րոպեին Խուան Բրավոն: ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայում «Կալմար» (Շվեդիա) – «Փյունիկ» 2-րդ խաղը տեղի կունենա օգոստոսի 3-ին ժամը 19:00-ին: