Մեքենայի կայանելու հարցը, երեք կրակոց, փախուստ, հետապնդում․ Ամիրյանի կրակոցների մանրամասները. ով է մեղադրյալը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Սահակ Սահակյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2022 թվականի թվականի ապրիլի 2-ին՝ ժամը 14։20-ի սահմաններում, Երևան քաղաքի Ամիրյան 5-րդ շենքի բակում գտնվող, իրեն պատկանող մետաղական ավտոտնակի դիմաց Վահե Ղևոնդի Կիրակոսյանի կնոջը պատկանող «Ինֆինիտի FX35» մակնիշի 01 MG 070 հաշվառման համարանիշի տրանսպորտային միջոցը կայանելու շուրջ ծագած խոսակցության ժամանակ վիճաբանել է Վահե Կիրակոսյանի հետ, ինչի ընթացքում ավտոտնակից վերցնելով փայտե մահակը, բազմաթիվ հարվածներ է հասցրել վերջինիս՝ դիտավորությամբ Վահե Կիրակոսյանին պատճառելով ձախ նախաբազկի զույգ ոսկրերի փակ կոտրվածք, տեղաշարժով մարմնական վնասվածք, ապա միևնույն փայտե մահակով հարվածներ է հասցրել «Ինֆինիտի FX35» մակնիշի 01 MG 070 հաշվառման համարանիշի տրանսպորտային միջոցի տարբեր հատվածներին, դիտավորությամբ վնասելով այն, որից հետո պարզաբանման համար շենքի բակ եկած Վահե Կիրակոսյանի եղբոր՝ Արամ Ղևոնդի Կիրակոսյանի և վերջինիս բարեկամ Ռոմեո Ժորայի Հայրապետյանի միջև առաջացած վիճաբանության ժամանակ նախազգուշացնելով իրեն սպասելու հանգամանքի մասին, գնացել է Ամիրյան 3-րդ շենքի իր բնակարան և ապօրինաբար Վահե ու Արամ Կիրակոսյաններին և Ռոմեո Հայրապետյանին կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ վերցրել է իր կողմից ապօրինի ձեռք բերված գործարանային արտադրության «ПМ Մակարով» տեսակի 9×18 տրամաչափի ակոսափող ատրճանակը՝ լիցքավորված առնվազն յոթ փամփուշտներով։

Այս ամենից հետո իջել է Երևան քաղաքի Ամիրյան փողոցի 5-րդ շենքի բակ, որտեղ ատրճանակը պահելով հավաքված Արամ և Վահե Կիրակոսյանների, Ռոմեո Հայրապետյանի, նույն շենքում տեղակայված «Երևան Պանդոկ» ռեստորանի աշխատակիցներ՝ Արտակ Վարդգեսի Առաքելյանի, Հայկ Արտյուշայի Հովհաննիսյանի, ռեստորանում պահնորդական ծառայություն իրականացնող Կարեն Թադևոսի Ղարիբյանի ուղղությամբ՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, իրական վտանգ ստեղծելով Արտակ Առաքելյանի, Հայկ Հովհաննիսյանի և Կարեն Ղարիբյանի կյանքի համար՝ արձակել է երեք կրակոցներ, որից հետո վերջիններս դիմել են փախուստի տարբեր ուղղություններով, իսկ Սահակ Սահակյանը շարունակելով հանցավոր մտադրության իրականացումը, հետապնդել է փախուստի դիմող Արամ Կիրակոսյանին և նրա հետևից կատարել է ևս մեկ նշանառու կրակոց, ինչի հետևանքով Արամ Կիրակոսյանին պատճառել է աջ սրունքի միջին երրորդ գծային մակերեսի պատռած վերք՝ հրազենային վիրավորում ձևով մարմնական վնասվածք, իսկ Ռոմեո Հայրապետյանին ձախ զսպատեղի հրազենային վիրավորում ձևով մարմնական վնասվածք՝ Արամ Կիրակոսյանի, Վահե Կիրակոսյանի և Ռոմեո Հայրապետյանի սպանությունն ավարտին չհացնելով՝ իր կամքից անկախ հանգամանքներում:

Քնար Մանուկյան




Լրահոս