Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը երեկ վարչության նիստ է արել՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: ArmLur.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել ՔՊ փակ նիստին:
Մեր տեղեկություններով՝ ՔՊ-ի վարչության նիստը բավականին թեժ է անցել, քանի որ բացի վարչության անդամներից՝ նիստին մասնակցել են նաև ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները:
Բանն այն է, որ ՔՊ-ն ներքին հարցումներ է իրականացնում հասկանալու համար, թե իրենց քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանն ինչ վարկանիշ ունի ու երեկ քննարկել են հարցման արդյունքները, առաջիկա իրենց անելիքները:
Փաշինյանը թիմակիցներին հրահանգել է մինչ ընտրություններն օրնիբուն աշխատել, վարչական շրջաններում ակտիվ հանդիպումներ կազմակերպել, շտաբների բացման հարցերը լուծել:
Տեղեկացանք, որ նաև ՔՊ-ականները վարչության նիստին քննարկել են, թե որ վարչական շրջաններում շտաբներ կբացեն: Իշխանության ներսում քննարկվում է նաև, թե որ վարչական շրջանում ինչ վարկանիշ ունի ՔՊ-ն ու թե որ վարչական շրջանում պետք է ավելի ակտիվ աշխատանքներ իրականացնել:
Տեղեկացանք նաև, որ ՔՊ վարչության նիստին քննարկվել են բացառապես ներկուսակցական հարցեր, Արցախի ու ՀՀ անվտանգային հարցերը նրանց համար երկրորդական են դարձել, այլ պլաններ ունեն:
Նշենք, որ նախատեսվում է առաջիկա օրերին էլ ակտիվ փակ հանդիպումներ ունենալ:
Քրիստինա Մուշեղյան