Ֆրանսիացի ուռուցքաբանը խոսել է հիվանդներին ծխելը թողնելու գործում օգնության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աղբյուրը՝ Rg.ru

Հակածխախոտային ստանդարտ միջոցառումները, ինչպիսիք են հասարակական վայրերում ծխելու արգելքը և ծխախոտի գների բարձրացումը, որոնք շատ երկրներ Առողջապահության Համաշխարհային կոմիտեի խորհրդով ընդունել են վերջին 20 տարիների ընթացքում, չեն գործել այնպես, ինչպես սպասվում էր, հատկապես երկար տարիներ ծխողների շրջանում: Այս մասին հայտարարել է հայտնի ֆրանսիացի ուռուցքաբան, Պիեռ եւ Մարի Կյուրիի համալսարանի պրոֆեսոր Դեյվիդ Հայաթը՝ ելույթ ունենալով Սանկտ Պետերբուրգի քաղցկեղի միջազգային ֆորումում։

Ավելին, մարդկանց 60%-ը շարունակում է ծխել նույնիսկ քաղցկեղի ախտորոշումից հետո, ընդգծել է պրոֆեսոր Հայաթը։ Ուստի շատ բժիշկներ կարծում են, որ ծխելու կախվածության դեմ պայքարի այլ մեթոդներ պետք է օգտագործվեն, այդ թվում՝ վնասակար ազդեցությունները նվազեցնելու ռազմավարությունների վրա հիմնված:

Քաղցկեղի վերահսկման և կանխարգելման ազգային առաջին ծրագիրը ընդունվել է Ֆրանսիայում՝ նախկին նախագահ Ժակ Շիրակի նախաձեռնությամբ 2003 թվականին և ուժի մեջ էր մինչև 2007 թվականը։ Ինչպես նշել է պրոֆեսոր Հայաթը, նա  քաղցկեղի դեմ պայքարի ազգային ծրագրի իրականացման առաջին պատասխանտուն է եղել, և այս ծրագրում առանցքային տեղ է հատկացվել երկրում ծխելու մակարդակի նվազեցմանը։

Դրա համար Ֆրանսիայում, ինչպես եվրոպական այլ բազմաթիվ երկրներում, ընդունվեցին ԱՀԿ-ի կողմից հաստատված ստանդարտ միջոցներ՝ սիգարետի մեկ տուփի գնի բարձրացում (3-ից մինչև 5 եվրո), հանրային վայրերում ծխելն արգելող օրենք։

«Արդյունքում ծխողների թիվը իրոք նվազեց 1,8 միլիոնով: Բայց այս միջոցները բավարար չէին: Ցավոք, մի քանի տարի անց շատերը վերադարձան սիգարետ ծխելուն»,- ասել է պրոֆեսոր Հայաթը:

Ծխելու երկարատև կախվածությունից դժվար է բաժանվել, ծխողների 64%-ը, նույնիսկ ուռուցքաբանական հիասթափեցնող ու հուսալքող ախտորոշում ստանալուց հետո, շարունակում են ծխել․ «ԱՀԿ-ի տվյալները ցույց են տալիս, որ աշխարհում ծխում է մոտ 1 միլիարդ մարդ: Միևնույն ժամանակ, նրանցից ութերորդը հիվանդանում է թոքերի քաղցկեղով: Թվային առումով սա նշանակում է  թոքերի քաղցկեղի մինչև 80 միլիոն դեպք: Եվ այդ մարդկանց մեծ մասը, ցավոք,  կմահանա»,- ընդգծել է Դեյվիդ Հայաթը։

Միևնույն ժամանակ պրոֆեսորը ավելացրել է․ «Եթե մենք ուզում ենք արդյունավետ միջոց գտնել ծխելու դեմ պայքարի համար,  պացիենտից ծխելը թողնել պահանջելու փոխարեն,  պետք է այլընտրանքներ փնտրել»։

Բժշկական հանրության շրջանում ակտիվորեն քննարկվում է այլընտրանքային հնարավոր տարբերակներից մեկը. սա այսպես կոչված «վնասի նվազեցման  հայեցակարգն» է, որը ներառում է հիվանդներին ավելի վտանգավոր արտադրանքից՝ սիգարետից, նիկոտինը օրգանիզմին մատակարարելու քիչ վնասակար մեթոդների անցում։ «Այսպիսով, մենք մի կողմից փորձում ենք համոզել մարդկանց հրաժարվել իրենց առողջության համար վտանգավոր վարքագծից, իսկ մյուս կողմից՝ փորձում ենք նվազեցնել դրա հետևանքները», – բացատրել է  պրոֆեսոր Հայաթը:

Շարունակելով իր մտքերը պրոֆեսորը արտահայտվել է հետևյալ կերպ․ «Մարդիկ ծխում են նիկոտինի մի չափաբաժին ստանալու համար, որը կախվածություն է առաջացնում, բայց քաղցկեղ չի առաջացնում: Նրանք մահանում են ոչ թե նիկոտինից, այլ այրման արդյունքում առաջացած նյութերից»:

«Ծխելը թոքերի քաղցկեղի հիմնական պատճառն է, և, իհարկե, իդեալական կլինի ամբողջությամբ հրաժարվել այս վատ սովորությունից: Սակայն, երկարաժամկետ ծխողների համար դա շատ դժվար է անել, և նրանց այլընտրանքային ապրանքներ առաջարկելը կարող է ամենա նախընտրելի տարբերակը լինել նրանց համար, որպես օնկոլոգիայով հիվանդանալու ռիսկը նվազեցնելու միջոց»,- ամփոփել է պրոֆեսոր Հայաթը։




Լրահոս