
«Ապրելու երկիր» կուսակցությունն այսօր միացել է «Հայաքվե» նախաձեռնությանը: Կուսակցության համահինադիր Մանե Թանդիլյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենց համար Արցախը կարմիր գիծ է, և պատրաստ են միանալ ցանկացած նախաձեռնության, որը կարտահայտի հասարակության անհամաձայնությունը՝ Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ:
«Ես համոզված եմ, որ Արցախի հարցի լուծման կարևորագույն գործոնն այսօրվա իշխանությունների հեռացումն է, նրանց իշխանության զրկելը: Դրա ուղղությամբ տեղի են ունենալու ավագանու ընտրություններ, որին նաև մենք ենք մասնակցում, հենց ընտրությունների միջոցով էլ իշխանափոխություն ենք իրականացնելու»,-ասաց Թանդիլյանը:
Քրիստինա Մուշեղյան, Հովսեփ Հովսեփյան