Հուլիսի 29-ը Վագրի միջազգային օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 29-ին աշխարհում նշվում է Վագրի միջազգային օրը (International Tiger Day):

Տոնը հիմնադրվել է 2010 թվականին, Սանկտ Պետերբուրգում անցկացված «Վագրային գագաթնաժողով» միջազգային համաժողովի ժամանակ՝ նվիրված այդ գիշատչի պոպուլյացիայի պահպանման խնդիրներին:

Տոնի հիմնադրման նախաձեռնողները 13 պետություններ են, որտեղ դեռեւս վագրեր կան: Հավաքի ընթացքում վագրերի պոպուլյացիայի վերականգնման ծրագիր է մշակվել եւ ընդունվել՝ նախատեսված 2010-2022 թվականներն ընկած ժամանակահատվածի համար: Նպատակն այդ ընթացքում վագրերի թվաքանակը երկու անգամ ավելացնելն է:

Ցավոք, վայրի բնության մեջ ընդամենը 5 հազար վագր է մնացել, եւ այս թիվը շարունակում է նվազել: Վերջին հարյուրամյակի ընթացքում այս կենդանիների թիվը կրճատվել է 25 անգամ: Ներկայում վագրերն անհետացման վտանգի տակ են:




Լրահոս