Ճապոնիայի խոհանոցը, առանց չափազանցության, կարելի է համարել առողջ սնունդ: Ճապոնական խոհանոցին բնորոշ են իրական համի պահպանման միջոցները՝ օրինակ ձկան, մթերքների, մրգերի, ընդեղենի, ծովամթերքների և տոֆույից պատրաստված սոյայով կաթնաշոռի համերը:
Armlur.am-ն առանձնացրել է ճապոնական խոհանոցի թոփ ուտեստները։
Սուշի

Սուշին տարածված և սիրված է ամբողջ աշխարհով մեկ։ Այն պատրաստելու արվեստն այնպիսի արվեստ է, որը պետք է զարգացնել տասնամյակների տքնաջան աշխատանքով։ Իսկական վարպետի կողմից պատրաստված սուշի ուտելը կլինի փորձ, որը ձեզ կտանի այլ հարթություն, քանի որ դա ճապոնական սննդի փիլիսոփայության մարմնացումն է:
Մոչի


Մոչին փոքրիկ քաղցրավենիք է՝ պատրաստված հատուկ բրնձի խմորից, ներկված բոլոր հնարավոր երանգներով: Այս քաղցրավենիքը աշխարհի ամենատարբերվող ուտեստներից է։ Սա ճապոնական ճաշատեսակներից մեկն է, որը դուք պետք է փորձեք:
Օնիգիրի

Պատրաստված է բրնձից։ Դրանից եռանկյուն կամ շրջան է ձևավորվում, ներսում լցոնումներ են դնում ծովամթերքից կամ բանջարեղենից և փաթաթում նորիով։
Ռամեն


Հանրաճանաչ ճապոնական ուտեստ: Այն լապշա է, որը պատրաստվում է բուլյոնով, մսի կամ բանջարեղենի կտորներով։ Նաև, ըստ ճաշակի, ավելացնում են ձու և համեմունքներ։
Յակինիկու

Այս ուտեստը շատ գնահատված ու թանկ է այս հողերում։ Մսի կտրվածքները փոքր են, և օգտագործվում է դասական խորովածներից տարբերվող սոուս։
Ինեսա Սուքիասյան





























