Նոր նշանակում՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հուլիսի 28-ին, որոշում է ստորագրել պաշտոնի նշանակման մասին: Որոշման մեջ ասվում է.

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 3-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման հավելվածի 147-րդ ու 151-րդ կետերը և Քրիստինե Ալեքսանյանի դիմումը`

1. Քրիստինե Սարգսի Ալեքսանյանին նշանակել վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի օրենսդրության կատարելագործման և վերլուծությունների վարչության պետ (պաշտոնի ծածկագիր՝ 06-Գ27-17.1-Ղ2-1):

2. Քրիստինե Սարգսի Ալեքսանյանի պաշտոնային դրույքաչափը սահմանել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքին համապատասխան»,-նշվում է որոշման մեջ:




Լրահոս