Շտապ. Ադրբեջանը վերադարձնում է գերեվարված Մամիկոն Խոջոյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանում գերեվարված Հայաստանի քաղաքացի Մամիկոն Խոջոյանին այսօր կվերադարձնեն հայկական կողմին։ Այս մասին Armlur.am-ին ասաց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Նա նաև հավելեց, որ հարցով զբաղվում է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն, որի ներկայացուցիչներն արդեն հասել են սահման։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի ՊՆ-ն հոգեկան հիվանդությամբ տառապող սահմանը հատած Խոջոյանին ներկայացնում էր որպես դիվերսանտ: Ադրբեջանի ՊՆ-ն պնդում էր, որ ձերբակալել է «զինված և վիրավորված հայ դիվերսանտի»` ներկայացնելով 77-ամյա հոգեկան խանգարումներ ունեցող Մամիկոն Խոջոյանին որպես «սահմանախախտ հայ դիվերսանտի»: Ավելի վաղ Հայաստանի ՊՆ-ն հերքել էր գերի ընկած հայ «դիվերսանտի» մասին տեղեկություններն ու հայտնել, որ 1937թ-ին ծնված, այսինքն՝ 77 տարեկան Մամիկոն Տիգրանի Խոջոյանը, ով գրանցված է Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղում, հոգեկան խանգարումով է տառապում և իսկապես անհետ կորել է:

 




Լրահոս