ՀՅԴ-ն պատասխանատվություն կկիսի՞ Արայիկ Հարությունյանի եւ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության համար. Արցախում թեժ իրավիճակ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն արդեն պաշտոնապես հայտարարել է, որ վաղը հրաժարական է ներկայացնելու:
Այսպիսով, ԱԺ նախագահի հրաժարականով պայմանավորված՝ Արցախում արտառոց իրավիճակ է ստեղծվել:

Ինչպես արդեն հայտնել ենք՝ Արցախի ԱԺ նախագահի հավանական թեկնածուն Արցախի ընդդիմադիր պատգամավոր, դաշնակցական Դավիթ Իշխանյանն է, ավելին՝ նա համարվում է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի սրտի թեկնածուն:

Ստացվում է, եթե պաշտոնապես առաջադրվի Դավիթ Իշխանյանի թեկնածությունը, ապա նրան ԱԺ-ում պետք է ընտրի նախագահ Հարությունյանի գլխավորած քաղաքական ուժի խորհրդարանական խմբակցությունը՝ «Ազատ հայրենիք – ՔՄԴ» կուսակցությունների դաշինքը՝ որպես խորհրդարանական մեծամասնություն:

Այսպիսով, կստացվի, որ Արցախում իշխող քաղաքական ուժի եւ Դաշնակցության համագործակցությունն այլեւս անխուսափելի է դառնում, կարելի է ասել, դառնում են կոալիցիոն ուժեր։

Անկախ իր կամքից՝ ՀՅԴ-ն, պաշտոն ստանալուց հետո, պարտավորվում է հավասարապես պատասխանատվություն կիսել Նիկոլ Փաշինյանի եւ Արայիկ Հարությունյանի վարած քաղաքականության համար։

Թերեւս հարց է առաջանում, արդյո՞ք, եթե Հայաստանում էլ նման իրավիճակ ստեղծվի եւ ՀՅԴ-ն պաշտոն ստանա նաեւ Հայաստանում, արդյո՞ք պատասխանատվություն իր վրա կվերցնի՝ իշխանությունը կիսելու, թե՞ միայն պաշտոն կստանա եւ վերջ:

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս