
ArmLur.am-ի տեղեկություններով՝ «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրեն Դավիթ Հարությունյանը ազատվել է պաշտոնից:
ArmLur.am-ը փորձեց ճշտել տեղեկատվությունը, ինստիտուտի ընդունարանից մեզ պատասխանեցին, որ արդեն նախկին տնօրեն Դավիթ Հարությունյանն աշխատանքից ազատվել է՝ նոր աշխատանքի անցնելու պատճառով: Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Մերի Մանուչարյանը հրաժարվեց մեզ հետ խոսել:
Հավելենք, որ Մանուչարյանը 2015թ. նոյեմբերից մինչև օրս «ՀՀ ԳԱԱ, Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտում» աշխատում է որպես գիտաշխատող, ավագ գիտաշխատող, թեմայի ղեկավար, Տնտեսության իրական հատվածի բարեփոխումների բաժնի, վարիչ:
Էմմա Միքայելյան