Սահմանադրական դատարանի դատավոր Արթուր Վաղարշյանը 2022 թվականի հայտարարատու տարվա տարեվերջին հայտարարագրել է 8 անշարժ գույք, որից մեկը բնակարան է, որը գնվել է 2001 թվականին Երևանում, ևս մեկ բնակարան ստացել է ժառանգություն 1993 թվականին, իսկ գույքի մնացած մասը հողամասեր են Գեղարքունիքի մարզի Սևան և Լճաշեն համայնքներում:
Տվյալ տարվա վերջում, առկա որպես տրանսպորտային միջոց՝ Վաղարշյանը հայտարարագրել է երկու մեքենա 2007 թվականի արտադրության LEXUS, որը ձեռք է բերվել 2013 թվականին և 1993 թվականի արտադրության OPEL, որը գնվել է 2002 թվականին:
Դատավորի բանկային ավանդները կազմել են 2 մլն դրամ և 13 հազար դրամ: Նրա բանկային դրամական հաշիվների մնացորդները կազմել է 2 մլն դրամ և 700 հազար դրամ, իսկ կանխիկ դրամական միջոցները կազմել են 5 մլն դրամ:
Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 25 մլն 426 հազար դրամ, որից 15 մլն 416 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ Սահմանադրական դատարանից, իսկ 4 մլն 290 հազար դրամն աշխատանքի վարձատրություն է Երևանի պետական համալսարանից: Վաղարշյանի եկամտի 4 մլն 290 հազար դրամը վարկերն է:
Արթուր Վաղարշյանը հանդիսանում է ԵՊՀ դասախոս, պրոֆեսոր, իրավագիտության ֆակուլտետի խորհրդի անդամ, Արդարադատության ակադեմիայի Գիտական խորհրդի անդամ, ՀՀ իրավաբանների միություն անդամ, Երկրապահ կամավորների միություն անդամ: Վաղարշյանի դուստրը և որդին սովորում են Երևանի պետական համալսարանում. նրանց հոր դասախոս լինելու շնորհիվ նրանք ստանում են 50-70% ուսման վարձի զեղչ:
Վաղարշյանի կինը՝ Ռուզաննա Վաղարշյանը, 2016 թվականին գնել է բնակարան Երևանի Արաբկիր վարչական շրջանում: Նրա հաշվետու տարվա եկամուտները կազմել են 2 մլն 019 հազար դրամ, որը աշխատանքի վարձատրություն է Երևանի պետական համալսարանից, նա աշխատում է որպես լաբորանտ:
Հիշեցնենք, որ Արթուր Վաղարշյանի որդին ձերբակալվել էր Շիրակի մարզի նախկին ոստիկանապետ Վարդան Նադարյանի որդու դանակահարության գործով, սակայն ավելի ուշ ազատ էր արձակվել: Այս դեպքի առթիվ հարուցված քրեական գործը գտնվում է ՀՀ քնչական կոմիտեի Արաբկիրի քնչական բաժնում, որը դոփել է տեղում և որևէ լուծում չի ստանում: Գուցե քրեական գործի ձգձգումը կապված է նրա հետ, որ ՍԴ անդամի որդուն էլ են փորձում «ջրից չոր դուրս հանել»: Ինչևէ, հետևենք զարգացումներին:
Էմմա Միքայելյան