Գեղարքունիքի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Վաղաշենի մանկապարտեզ:
Վաղաշենի մանկապարտեզը հիմնանորոգվել է սուբվենցիոն ծրագրի շրջանակում: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 112 մլն դրամ, որից 65 տոկոսը հատկացրել է Կառավարությունը, իսկ մյուս մասը՝ համայնքը: Մանկապարտեզը նախատեսված է 120 երեխայի համար:
Վաղաշենում վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հանուն Հայրենիքի կյանքը նվիրաբերած հերոսների հիշատակին: