
ArmLur.am֊ին հայտնի դարձավ, որ 70 տարեկան հասակում մահացել է ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հայրը՝ Սուրիկ Կոստանյանը։
Սուրիկ Կոստանյանը երկար տարիներ դատավոր է եղել, ինչպես նաև դատարանի նախագահ։ Ժողովուրդ օրաթերթի խմբագրակազմը ցավակցում է Կոստանյանների ընտանիքի անդամներին և հարազատներին։