Սիրիան պատրաստ է ՄԱԳԱՏԷ-ին թույլատրել ստուգումներ անցկացնելու Դամասկոսում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սիրիան պատրաստ է ՄԱԳԱՏԷ-ին հնարավորություն տալ վերահսկողություն իրականցնել Դամասկոսում տեղակայված միջին ուժգնության ատոմային ռեակտորի վրա. միևնույն ժամանակ մայրաքաղաքում տիրող իրավիճակը թույլ չի տալիս ՄԱԳԱՏԷ-ին իր մասնագետներին ուղարկել Դամասկոս առաքելությունն իրականացնելու համար՝ հայտարարել է Մագատեի ղեկավար Յուկիա Ամանոն:

Սիրիան դեռ անցած ամիս հայտարարել էր իր պատրաստակամության մասին ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցության:«Իրավիճակը երկրում թույլ չի տալիս մեզ մեր մասնագետներին այնտեղ ուղարկել, այնպես որ մենք ստիպված ենք հետևել այնտեղ տեղի ունեցող իրադարձություններին»,- ասվում է ՄԱԳԱՏԷ-ի կայքում հրապարակված տեքստում, հաղորդում է ՐԻԱ Նովոստի գործակալությունը:




Լրահոս