Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգան դարձյալ անվանափոխվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆուտբոլի Հայաստանի առաջնությունը դարձյալ անվանափոխվել է։ Այժմ այն կկրի «IDBank Պրեմիեր Լիգա» անվանումը, հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։

Վերջին տարիներին Հայաստանի առաջնությունը մի քանի ամիսը մեկ անգամ անվանափոխվում է, նախ այն կրում էր VBET Հայաստանի Պրեմիեր լիգա անվանումը, ապա՝ ընդամենը Հայաստանի Պրեմիեր լիգա, իսկ օրեր անց՝ Fastex Հայաստանի Պրեմիեր լիգա

Նշենք, որ տարիներ ի վեր ֆուտբոլի ազգային առաջնությունը հովանավորի անունով չէր կոչվել։




Լրահոս