
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան հայտնել է, որ Եվրոպայի առաջնությունում 4 բռնցքամարտիկ դուրս է եկել եզրափակիչ։
Բռնցքամարտի պատանիների Եվրոպայի առաջնությունում 48 կգ քաշային, Եվրոպայի գործող չեմպիոն Վաղարշակ Քեյանը հաղթել է ռումինացի մրցակցին։
Ավագ տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում 50 կգ քաշային Տիգրան Հովսեփյանը հաղթել է բուլղարացի մրցակցին:
52 կգ քաշային Արեն Խառատյանը հաղթել է գերմանացի Դանիել Դիսենդորֆին։
Եզրափակիչի 4-րդ ուղեգիրը նվաճել է 57 կգ քաշային Սպարտակ Նահապետյանը, որը հաղթել է տանտերերի`Ռումինիայի ներկայացուցչին։