
ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը Թվիթերի իր միկրոբլոգում ներկայացրել է իրավիճակը Կոռնիձորի սահմանային հատվածում: Գրառումը ներկայացնում ենք ստորև.
«Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներն այսօր այցելել են Կոռնիձորի հատվածում տեղակայված մարդասիրական ավտոշարասյուն, որտեղ հումանիտար օգնություն տեղափոխող բեռնատարների շարասյունը արգելափակվել է Լաչինի միջանցքի մուտքի մոտ: Մինչ այժմ Ադրբեջանը հրաժարվում է ապաշրջափակել Լաչինի միջանցքը և թույլ տալ մուտք գործել Լեռնային Ղարաբաղ՝ դադարեցնելու 120 հազար մարդու, այդ թվում՝ 30 հազար երեխայի սովն ու հումանիտար ճգնաժամը»: