
Մայամիի «Ինտերի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին իր թիմակիցներին նվերներ է մատուցել:
Ինչպես հայտնում է Goal-ը տեղափոխությունից հետո Մեսսին իր թիմակիցներին նվիրել է Beats by Dre ականջակալներ՝ պատրաստված Մայամիի «Ինտերի» գույներով։
36-ամյա Մեսսին «Ինտեր Մայամիի» կազմում իր նորամուտը նշել է «Կրուս Ազուլի» դեմ խաղում։ Ֆուտբոլիստը խաղադաշտ է մտել 54-րդ րոպեին։ Այս հանդիպմանը արգենտինացի հարձակվողը 90+4-րդ րոպեին տուգանային հարվածից խփել է ակումբի կազմում իր առաջին գոլը։ Մեսսին դուբլի և գոլային փոխանցման հեղինակ է դարձել նաև «Ատալանտա Յունայթեդի» դեմ հաջորդ խաղում: