
Այս շաբաթվա ընթացքում Հայաքվեին միացել է 16 000-ից ավելի քաղաքացի։ Ըստ «ՀայաՔվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանի՝ թիվը ռեկորդային է նախաձեռնության բոլոր՝ չորս շաբաթների ընթացքում։
«Ունենք «ՀայաՔվե»-ին միացած 54 800 ՀՀ քաղաքացի։ 24.660-ը միացել է Երևանում, 29.380-ը՝ մարզերում, 760-ը՝ էլեկտրոնային ստորագրության միջոցով։
Առաջին փուլի համար մենք գերազանցել ենք անհրաժեշտ աջակցության նվազագույն շեմը։
Ստորագրահավաքի պաշտոնական ավարտի ժամկետը օգոստոսի 19-ն է։ Մենք կգնանք մինչև օգոստոսի չորսը ներառյալ», – հայտարարեց նա։