
Հաղորդավար, հումորիստ, երաժիշտ Գարիկ Պապոյանն ինստագրամյան իր էջում հրապարակել է տեսանյութ, որտեղ պատմում է թե ինչպես արցախցի երեխաները, առանց գիտակցելու, ծնեցին նոր երգի գաղափար։
«Հարցրեցի՝ որ երգը կուզեք նվագենք, և երեխաներից մեկն ասաց «Ով սիրուն սիրուն»-ը: Նվագելու ընթացքում ծնվեց գործիքավորման այն տարբերակը, որը հետագայում դարձավ երգ, նկարեցինք տեսահոլովակ։ Հիմա կլինի երգի պրեմիերան ձեզ համար»,-ասել է նա։
Նշենք, որ Գարիկ Պապոյանն ու Սոնա Ռուբենյանն այսօր թողարկեցին «Ով սիրուն սիրուն» երգի և տեսահոլովակի պրեմիերան։
Ինեսա Սուքիասյան