Սնուփ Դոգը կգա, թե՞ չի գա Հայաստան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Կառավարության անմիտ գնումների շարքը համալրվում է։ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն  Ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հայաստան է գալիս համաշխարհային մեծ աստղերից մեկը։ Մեզ հաճախ հարցնում են, թե ինչու են հարևան պետություններում համերգներով հանդես գալիս երաժշտության ոլորտի մեգա աստղերը, սակայն Հայաստանում նման համերգներ տեղի չեն ունենում, իսկ մեր քաղաքացիները ստիպված են լինում գնալ այլ պետություններ ներկա գտնվելու այդ շոուներին: Եվ ուրեմն, կառավարությունը նախաձեռնել է թոփ աստղերից մեկի համերգ-շոուն Երևանում, որի մասին կհայտարարվի առաջիկա ժամերին:
Welcome to Yerevan, dear STAR!!!»

Սրան ի պատասխան «Հայրենքի» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը գրել է․
«Արցախում 120.000 մարդ ծայրահեղ վիճակում է, իսկ Նիկոլի կառավարությունը հանգիստ կարող է շուրջ 23 միլիոն դոլար հատկացնել ու, օրինակ՝ Snoop Dogg-ին կամ համանման այլ աստղի բերել Հայաստան:

Ավելի ուշ հայտնվեց տեղեկություն, որ Սնուփ Դոգը Հայաստան գալու է։ Նա Հայաստանում ելույթ կունենա սեպտեմբերի 23-ին Հրազդան ստադիոնում։ Այս մասին հայտնել էր արտիստը, սակայն կառավարությունը 23 մլն հատկացման մասին պաշտոնապես որոշում չի կայացրել։

Էմմա Միքայելյան




Լրահոս