Ալեքսանդր Կովալենկոն ասել է, թե ինչու է նախընտրել տեղափոխվել Սանկտ Պետերբուրգի «Զենիթ»։
«Ինձ հետ քննարկվել են «Զենիթի» և «Լոկոմոտիվի» տարբերակները։ Մենք հասկացանք, որ «Զենիթի» հիմնական կազմում հայտնվելու հնարավորությունն ավելի մեծ է։ Սա կարևոր պատճառներից մեկն է։ Ընդհանուր առմամբ, ես պատրաստ եմ մրցակցության»,- ասել է Կովալենկոն Championat-ի հետ զրույցում։
2022/2023 մրցաշրջանում Կովալենկոն «Կռիլյա Սովետովում» անցկացրել է 30 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
Հիշեցնենք, որ հայկական արմատներ ունեցող ֆուտբոլիստը «Արարատ 73»-ի լեգենդ Ալեքսանդր Կովալենկոյի թոռն է։