ՖՈՏՈ. «Իրավիճակը սարսափելի է, և շտապ անհրաժեշտ է միջազգային ջանքեր». Շվեդիայի խորհրդարանի հայազգի պատգամավորն այցելել է Լաչինի միջանցք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շվեդիայի խորհրդարանի պատգամավոր Արին Կարապետը սոցցանցի իր էջում գրում է. «Այսօր ես այցելեցի Լաչինի միջանցք, և իրավիճակը լուրջ է, որտեղ Ադրբեջանի անօրինական շրջափակման պատճառով 400 տոննա մարդասիրական ապրանքներ, դեղամիջոցներ և այլ պաշարներ են կանգնած։ Լեռնային Ղարաբաղի 120,000 բնակիչները, ովքեր սպասում են այս օգնությանը, գտնվում են սովի և վատառողջության վտանգի տակ:

Տեղում Կարմիր Խաչի մեքենաներն անցել են Լեռնային Ղարաբաղ՝ ծանր հիվանդներին Հայաստան տեղափոխելու նպատակով։

Դեպքի վայրից հեռանալիս լուր ստացանք, որ Ադրբեջանի իշխանությունները ձերբակալել են ծանր հիվանդ 68-ամյա մի տղամարդու, ինչը խանգարել է Կարմիր Խաչին կատարել նրան օգնելու առաքելությունը։

Իրավիճակը սարսափելի է, և շտապ անհրաժեշտ է միջազգային ջանքեր՝ ինչպես օգնության, այնպես էլ խաղաղ բնակիչների համար ազատ անցումը վերականգնելու համար: Մենք պետք է գործենք հիմա՝ ապահովելու համար, որ մարդասիրական օգնությունը հասնի Լեռնային Ղարաբաղի խոցելի մարդկանց, և որ նրանք ստանան խնամք և աջակցություն, որն իրենց խիստ անհրաժեշտ է գոյատևելու և իրենց կյանքը վերականգնելու համար»:




Լրահոս