Արևմտյան աշխարհը կորցնում է իր դիրքերը․ Թուրքիայի ԱԳ նախարար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ աշխարհը ենթարկվում է միջազգային համակարգի վերջնական տրանսֆորմացիայի, որում արևմտյան աշխարհը կորցնում է իր կենտրոնական դիրքը։

«Եկել է ժամանակը միջազգային համակարգի վերջնական վերափոխման: Նոր աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական համապատասխանություն է ի հայտ գալիս, և Ասիան գտնվում է դրա հենց կենտրոնում: Մինչ արևմտյան աշխարհը կորցնում է իր կենտրոնական դիրքը, մենք տեսնում ենք, որ Համաշխարհային քաղաքականության կենտրոնը տեղափոխվում է դեպի արևելք»,- ընդգծել է Թուրքիայի ԱԳ նախարարը Հարավային Կորեայի արտգործնախարար Պակ Չինի հետ բանակցություններից հետո Անկարայում կայացած մամուլի ասուլիսում։




Լրահոս