Բռնցքամարտում ևս կանցկացվի Չեմպիոնների լիգա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բռնցքամարտի միջազգային ասոցիացիան (IBA) հայտնել է թիմային ձևաչափով Global Boxing Cup և IBA Champions League ակումբային մրցաշարերի մեկնարկի մասին:

Մրցաշարերը կկայանան 2024 թվականին և կունենան խոշոր մրցանակային ֆոնդեր: Չեմպիոնների Լիգան կտևի 10 ամիս, եզրափակիչը նախատեսված է անցկացնել նոյեմբերին։

Մրցաշարին մասնակցելու իրավունք կունենան որոշակի քանակությամբ մենամարտեր անցկացրած մարզիկները: Մրցաշարերին կմասնակցեն նաև կանայք: Մրցաշարերին մասնակցելու հնարավորություն կունենան ակումբներ բոլոր 5 մայրցամաքներից, Չեմպիոնների Լիգան բաղկացած կլինի 32 թիմերից:

Մրցաշարերի նպատակն է բարձրակարգ բռնցքամարտիկներին ավելի շատ ելույթներ ունենալու հնարավորություն տալ ու մարզաձևը զարգացնել նաև ակումբային մակարդակում:




Լրահոս