
Անհանգստացած ենք լուրերից, որ 68-ամյա բուժառուն, որը Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Լեռնային Ղարաբաղից բուժօգնության համար տեղափոխվում էր Հայաստան, առևանգվել է Ադրբեջանի սահմանապահ ծառայության կողմից ապօրինի տեղադրված անցակետում։ Այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
«Միջազգային մարդասիրական պաշտպանության ներքո գտնվող անձի առևանգումը միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտում է»,– նշել է նա:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Խաչատրյանը բուժման նպատակով Հայաստան էր տեղափոխվում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ, և Լաչինում տեղակայված անցակետում Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները նրան տարել են անհայտ ուղղությամբ: