Այրվել է մոտ 2․5 տոննա անասնակեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 29-ին, ժամը 14։21-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Երիտասարդական թաղամասի Արշիլ Գորկու փողոցում այրվում է խոտի դեզ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Արշիլ Գորկու փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է կուտակած անասնակեր:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:46-ին, մարվել՝ 15:22-ին: Այրվել է մոտ 2․5 տոննա կուտակած անասնակեր:




Լրահոս