Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւը կատաղի պոռթկումով ստանձնել է այսօր առեւանգված Արցախի քաղաքացի Վագիֆ Խաչատրյանի «գործով» դատախազի գործառույթները:
«Ադրբեջանի 25 խաղաղ բնակչի սպանած ռազմական հանցագործ Վագիֆ Խաչատուրյանի ձերբակալման վերաբերյալ Հայաստանի պաշտոնական, հասարակական/մեդիա 4 կառույցների բողոքը ոչ այլ ինչ է, քան պետական մակարդակով ռազմական հանցագործությունների աջակցություն եւ արդարացում։ Նա (Խաչատրյանը) փորձել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից իրականացվող բժշկական տարհանումն օգտագործել մարդկանց մաքսանենգության համար»,-ասել է Հաջիեւը։
Ավելի վաղ ադրբեջանցի զինվորականներն առեւանգել էին բուժման համար Արցախից Հայաստան մեկնող Վագիֆ Խաչատուրյանին։