Ադրբեջանում գերեվարված Հայաստանի քաղաքացի Մամիկոն Խոջոյանին հանձնել են հայկական կողմին: Այժմ նա գտնվում է Տավուշում և անցնում է բուժզննում: Այդ մասին Armlur.am-ին հայտնեց ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Նա ավելացրեց, որ բուժզննման արդյունքը դեռ հայտնի չէ:
Armlur.am-ի տեղեկություններով՝ հանձնումն իրականացվել է հայկական Կայանավան և ադրբեջանական Ջաֆառլի բնակավայրերի հատվածում:
Հիշեցնենք, որ 77-ամյա Խոջոյանը պատահաբար սահմանը հատել է հունվարի 28-ին: Նա Վերին Կարմիրաղբյուր գյուղից է: