Արցախի երիտասարդներն անժամկետ նստացույց են սկսել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մոտ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի երիտասարդները անժամկետ նստացույց են սկսել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մոտ։

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ  հուլիսի 31֊ին՝ ժամը 08։15֊ին,  երիտասարդները փակելու են ԿԽՄԿ-ի դռները, ադպիսով իրենց բողոքն ու պահանջն են արտահայտելու ԿԽՄԿ-ին, այն է՝ կատարել իր ստանձնած պարտականությունները՝ որպես միջազգային մարդասիրական կազմակերպություն, և վերադարձնել ադրբեջանի կողմից Հակաարի կամրջից ապօրինաբար առևանգնված ու այժմ ադրբեջանում կալանավորված Արցախի 68-ամյա բնակչին։

Երիտասարդները կոչ են անում բոլորին միանալ ակցիային, քանզի պահն օրհասական է. Արցախում հումանիտար աղետը, ադրբեջանի սանձազերծ գործողություններն օրեցօր խլում են կյանքեր, խեղում հայի ճակատագրեր։

Հիշեցնենք, որ  Ադրբեջանցի զինվորականներն առեւանգել են բուժման համար Արցախից Հայաստան մեկնող Վագիֆ Խաչատուրյանին։  Խաչատրյանը բուժման նպատակով Հայաստան էր տեղափոխվում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ, և Լաչինում տեղակայված անցակետում Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները նրան տարել են անհայտ ուղղությամբ:




Լրահոս