
ԿԽՄԿ-ն հայտարարում է՝ հնարավորինս շուտ կայցելեն Վագիֆ Խաչատրյանին։ Այդ մասին ասված է միջազգային կազմակերպության Թվիթերի միկրոբլոգում։
«Բուժառուների տեղափոխումը կարևոր նշանակություն ունի խոցելի բնակչության համար: Մենք կապի մեջ ենք Վագիֆ Խաչատրյանի ընտանիքի հետ։ Կոչ ենք անում բոլոր շահագրգիռ որոշում կայացնողներին հարգել մեր խիստ մարդասիրական առաքելությունը»,- նշված է գրառման մեջ։
Դրան նախորդող գրառմամբ ԿԽՄԿ-ն հայտնել էր, որ Վագիֆ Խաչատրյանը «ձերբակալվել է»։