ՖՈՏՈ. Խոշոր վթար Երևան-Գյումրի ավտոճանապարհին. մեքենան գլխիվայր հայտնվել է դաշտամիջում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 30-ին՝ ժամը 09։54-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լանջիկ-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 87-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ա. Պ., ծնված 1992 թ․) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլխիվայր հայտնվել դաշտամիջյան հատվածում:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և ուղևորներ Լ․ Ս․-ն, Վ․ Ս․-ն, Լ․ Ու․-ն, Է․ և Մ․ Պ․-ներն ավտոմեքենայից դուրս են բերվել տեղի ուժերով:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և տեղի ուժերի հետ տուժածներին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Ա․ Պ․-ն, Լ․ Ս․-ն, Վ․ Ս․-ն և Լ․ Ու․-ն հոսպիտալացվել են Գյումրու ԲԿ, իսկ Է․ և Մ․ Պ․-ները տեղափոխվել «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» ՓԲԸ:




Լրահոս